RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՓԱՅԼԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ՝ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՀԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻՆ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը, մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, Twitter-ում հակադարձել է դրանց։

Էրդողանն ասել էր. «Իմ երկրից այլ երկրներ արտարժույթ փախցնողների հանդեպ լինելու ենք անողոք»։

Փայլանը պնդել է, որ Պանամա, Մալթա, Մեն կղզի միլիարդավոր դոլարներ տեղափոխածները բոլորն էլ Էրդողանին մոտ կանգնած մարդիկ են։

«Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, թե ովքեր են երկրից փախցրել արտարժույթ, թող ժողովուրդը տեսնի»,- նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը։

Աղբյուրը` Ermenihaber.am

2020-05-20 21:37:12


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ