«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 2014-09-26

ՆՈՐԻՑ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Կառավարության երեկվա նիստում Սյունիքի մարզպետ կրկին նշանակվեց տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը, որը հրաժարական էր տվել այդ պաշտոնից Բուդաղյան եղբայրների հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում, որի ժամանակ Խաչատրյանի թիկնապահի կողմից սպանվեց Ավետիք Բուդաղյանը:

Դժվար չէ ենթադրել, որ Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելը միանշանակ բացասաբար կընդունվի հասարակության կողմից: Ընդհանրապես անընդունելի է վարկաբեկված մարդկանց կրկին բարձր պաշտոնի նշանակելու նախագահ Սերժ Սարգսյանի գործելաոճը: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որ հրաժարական էր տվել այդ պաշտոնից դարձյալ անվայել պահվածի համար, որոշ ժամանակ անց նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարար: Հիմա էլ Սուրիկ Խաչատրյանը...

Ա. Մ.


https://www.azg.am/AM/2014092602

© AZG Daily, 2008