«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 2017-09-29

ՄԱՐԱԼ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թուրքերեն լեզվով լույս է ընծայել լոս-անջելեսաբնակ Մարալ Բոյաջյանի «Մինչ ծաղկում էին կակաչները» գիրքը, որ ԱՄՆ-ում հրատարակվել էր 2015-ին «As the Poppies Bloomed» խորագրով:

Գիրքը Աննայի եւ Տարոնի սրտաճմլիկ սիրո պատմությունն է հյուսում Առաջին համաշխարհային պատերազմի եւ Մեծ եղեռնի հենքի վրա: Սիրահարները ստիպված են հաղթահարել ժամանակի մարտահրավերներին առընթեր նաեւ Տարոնի հոր գաղտնիքը, որին նրանք պատրաստ չեն:

Հեղինակըՙ Մարալ Բոյաջյանը, ծնվել է Հալեպում եւ փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել Լոս Անջելես: 2011-14 թվերին առաջին անգամ այցելել է Արեւմտյան Հայաստանի Վան, Բիթլիս, Մուշ եւ Սասուն քաղաքները, որոնցից ստացած տպավորություններն էլ հիմք են ծառայել գրելու իր վերոնշյալ հատորը:

Հ. Ծ.


https://www.azg.am/AM/2017092923

© AZG Daily, 2008