«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2001-01-17 | #8, 2001-01-18 | #9, 2001-01-19


ԲՅՈՒՋԵՆ ՀԱՄԱՄԱՍՆՎԵՑ

Սեփականաշնորհման գումարները վերադարձվում են

Երեկ կառավարությունում քննարկված ամենակարեւոր հարցը 2001 թ. բյուջեի համամասնությունների հաստատումն էր: Դրա վերաբերյալ լրագրողներին լրացուցիչ պարզաբանումներ տվեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նա հայտնեց, որ եռամսյա համամասնությունների հաստատումը պահանջվում էր «2001 թ. բյուջեի մասին» օրենքի 10-րդ կետով: Ըստ դրա, կառավարությունն օրենքն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում պարտավոր էր կատարել: Այս մասին Վարդան Խաչատրյանը ոգեւորությամբ էր ասում, քանի որ նման որոշման ընդունումը նախադեպ չի ունեցել: Այդ համամասնությունները նախկինում կամ հաստատվում էին հետին թվով (1998 թ. բյուջեի նույն տարվա հոկտեմբերին), կամ ընդհանրապես չէին հաստատվում (2000 թ.): Մինչդեռ դրանք, ըստ էության, դառնում են «ամբողջ պետական համակարգի աշխատանքային ծրագիր»:

Նախարարն անդրադարձավ եւս մեկՙ սեփականաշնորհումից ստացված գումարների վերադարձման հարցին: Հիշեցնենք, որ մոտ 8,2 մլրդ դրամ կազմող այդ գումարն անցյալ տարվա դեկտեմբերին ուղղվեց աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների պարտքի մարմանը: Վարդան Խաչատրյանն այս առթիվ տեղեկացրեց, որ այդ գումարից 2,3 մլրդ դրամն արդեն վերադարձվել է իր հաշվեհամարին: Դա հոլանդական կառավարության նվիրատվությունն է եղել: Նույն հաշվեհամարին կուղղվի նաեւ Կենտրոնական բանկից սպասվող 3,5 մլրդ դրամ շահույթը: Վերադարձվելիք գումարի վերջին երրորդ մասն էլ կկազմի մոտ 2,3 մլրդ դրամ: Այդ գործընթացը կավարտվի մինչեւ մարտ ամսվա կեսերը: Նախարարը նշեց, որ «որեւէ կասկած եւ մտավախություն չկա», քանզի նշված գումարներն արդեն կան եւ մնում է դրանք «դնել իրենց տեղում»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4