«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԸ ԿՕԺՏՎԻ ՌՈՈՒՄԻՆԳՈՎ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից երեկ տեղեկատվություն ստացանք անցյալ 2000 թ.-ին Հայաստանի կապի ոլորտում իրականացված ծրագրերի մասին: Համաձայն դրա, ավարտվել է TAOS ծրագրի շրջանակներում օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը, սկսել է գործել ռոումինգ ծառայությունը, թվայնացվել են 140 հազար հեռախոսահամարներ, ընդլայնվել է բջջային ցանցը: Կանադական «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» ընկերության հետ կնքվել է պայմանագիր հանրապետության տարածքում արդիական մոնիտորինգի եւ պելենգի (կապի տեսակ) համակարգի ներդրման վերաբերյալ: Ծրագրի իրագործումը կարժենա 4,5 մլն դոլար: Կառուցվել են նաեւ Երեւան-Սեմյոնովկա-Վանաձոր (ազգային հեռուստատեսության ծրագրի հեռարձակման) եւ Երեւան-Նորադուզ (ազգային ռադիոյի հեռարձակման) ռադիոսելեային գծերը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4