«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2001-02-07 | #23, 2001-02-08 | #24, 2001-02-09


ԿՍՏԵՂԾՎԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Հայաստանի ջրովՙ ոռոգման, խմելու, հանքային, լճեր, ամբարտակներ եւ այլն, պետք է զբաղվի մեկ մարմին: Դա կլինի պետական կոմիտե: Մեկնաբանելով երեկ կառավարության ընդունած որոշումը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այդ մարմնի ստեղծումը կարեւոր համարեց մեր տնտեսության համար: 10 տարի այս կամ այն նախարարությունը կամ գերատեսչությունն իր խնդիրների հետ զբաղվում է նաեւ ջրի խնդիրներով, ինչի հետեւանքները տեսնում ենք: Իսկ եթե դրանով զբաղվի մեկ մարմին, ապա պետք է վեր հանի այստեղ եղած խնդիրները, ձեւավորի ջրօգտագործման հստակ մեխանիզմներ, բարելավի մատակարարումը: Նախարարի հավաստմամբՙ դա հնարավոր է: Իր այս կարծիքի հիմնավորման նպատակով նա բերեց էներգետիկ ոլորտում համանման իրավիճակի գոյությունը ճգնաժամային տարիներին եւ կարգավորումը դրանից հետո:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4