«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2001-05-03 | #81, 2001-05-04 | #82, 2001-05-05


ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱՆ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԵՎ ԿԱՇԽԱՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՄԲԱԿՈՎ

Երեւի շատերի համար նորություն լինի, որ Արարատյան դաշտավայրում նորից բամբակ է մշակվում: Առայժմՙ 300 հեկտարում: Այդ հումքով նախատեսվում է աշխատեցնել Գյումրու մանվածքային ֆաբրիկան, որի փորձնական վերագործարկումը սպասվում է մոտ օրերս: Տարիների ընդմիջումից հետո թեթեւարդյունաբերական այս ձեռնարկության առայժմ մասնակի վերածնունդը հնարավոր է դարձել հայաստանցի եւ շվեդահայ մի խումբ ձեռներեցների ջանքերով: Ֆաբրիկայի պահպանված մեքենասարքավորումների օգտագործման պայմաններում նախատեսվում է ներդնել 1 մլն դոլար: Արտադրվելիք բամբակաթելն առայժմ կմատակարարվի Երեւանի «Արագած» սրբիչի գործարանին, իսկ հետագայումՙ նաեւ Գյումրու տեքստիլ կոմբինատին ու գուլպա-նասկեղենի ֆաբրիկային:

Ձեռնարկության լավագույն տարիներին, ավերիչ երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից առաջ, այստեղ աշխատել է 4000 մարդ: Վերագործարկումից հետո աշխատողների թիվը մինչեւ այս տարվա վերջը կազմելու է 260, իսկ եկող տարի նախատեսվում է հասցնել 700-ի: ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցչի հավաստմամբ, նրանք կստանան ամսական 25 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4