«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2001-05-09 | #85, 2001-05-11 | #86, 2001-05-12


«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ» ՏԱՆԸ ՄՆԱՑՈՂՆԵՐԻՑ ՉԷ

Երեկ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ի մասնավորեցման հանձնաժողովի որոշմամբ ձեռնարկության մասնավորեցման մրցույթը հետաձգվեց մինչեւ հունիսի 15-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության լրատվության բաժնից, հետաձգման պատճառը մրցութային հանձնաժողովի պահանջներին հայտերի անհամապատասխանությունն էր: Այսինքն, հայտեր այնուամենայնիվ եղել են:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտը» ԱԺ հաստատած ՀՀ առաջնահերթ սեփականաշնորհման դրված 14 խոշոր ձեռնարկություններից մեկն է, որի մասնավորեցումը պետք է ավարտվի այս տարի: Ձեռնարկության մինչ այժմ ամենահավանական հավակնորդը եղել է ֆրանսիական մի ձեռնարկություն: Կվաճառվի՞ «Արարատցեմենտը», այսօր դժվար է ասել: Հիշեցնենք միայն, որ մոտ կես տարի առաջ ՊՓԲԸ տնօրեն Արամ Սարգսյանի կանխատեսումներով ձեռնարկության վաճառքը պետք է ձգձգվեր 1-1,5 տարի: Նա նույնիսկ նշել էր վաճառքի հավանական գինըՙ 20 մլն ԱՄՆ դոլար այսօրվա վիճակով, եւ 100-120 մլնՙ շուկաները բացելու դեպքում: Իսկ, ընդհանուր առմամբ, նախկին վարչապետը դեմ է սեփականաշնորհմանը, քանի որ ձեռնարկությունը, ըստ նրա, աշխատում է ինքնածախսածածկմամբ եւ շուկաների բացումից հետո կարող է դառնալ լիովին եկամտաբեր ձեռնարկություն:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4