«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2001-07-24 | #138, 2001-07-25 | #139, 2001-07-26


ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐԸՙ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ

Իրանահայ մշակութային եւ հասարակական «Լոյս» երկշաբաթաթերթի մեզ հասած վերջին համարում (2001 թ, հունիսի 30) հետաքրքիր այլ նյութերի շարքում երկու ծանուցում կա Հայաստանի հանրածանոթ գրող, թատերագիր Ժիրայր Անանյանի պիեսների բեմադրությունների մասին: «Ես եմ, եկել եմ» թատերգությունը հունիսի 7-ից բեմադրում է Հ. Մ. «Սիփան» միության «Մ. Թաշճեան» թատերախումբը (բեմադրիչՙ Սուրեն Մնացականյան):

Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության «Ֆարհանգ» («Մշակույթ») ռադիոկայանը պարսկերենով ներկայացրել է նույն այսՙ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել»), ինչպես նաեւ «Սրբապատկեր» պիեսների ռադիոբեմադրությունները: Պիեսները բեմադրել է Իրանում լայն ճանաչում ունեցող արվեստագետ Սադրեդդին Շաջարեն: Դերերը ստանձնել են Իրանի ամենակարող եւ փորձառու դերասանները: Ինչպես այս երկու, այնպես էլ «Թռչող ափսեից իջած մարդը» պիեսները պարսկերեն է թարգմանել Անդրանիկ Խեչումյանը:

Ռադիոբեմադրության հետ միասին ներկայացվել է հեղինակը: Այնուհետեւ Սադրեդդին Շաջարեն բարձր գնահատեց Ժիրայր Անանյանի ստեղծագործությունը: Մի առանձին բաժնում հարցազրույց է ներկայացվել թարգմանչիՙ Անդրանիկ Խեչումյանի հետ, որն ի մասնավորի հայտարարել է. «Հայ թատրոնն իր պատմության ընթացքում միշտ բնական վերելք է ապրել, մանավանդ Հայաստանի խորհրդայնացումից հետո:

«Լոյսը» նաեւ նշում է, որ Ժիրայր Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը», «Ես եմ, եկել եմ» եւ «Սրբապատկեր» պիեսների պարսկերեն թարգմանությունները շուտով պիտի հրատարակվեն առանձին գրքույկով:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4