«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2001-07-27 | #141, 2001-07-28 | #142, 2001-07-31


«ԶՄՅՈՒՌՆԻԱ-1922» ԳԻՐՔԸՙ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Դոկտոր Կարապետ Հաչերյանի թոռըՙ Դորա Սաքայանը, Փարիզում ֆրանսերեն լույս է ընծայել պապի օրագիրը, որը Զմյուռնիայի 1922 թ. դեպքերիՙ թուրքերի կողմից քաղաքի հրկիզման եւ ազգային փոքրամասնությունների ջարդերի ականատեսն է եղել: Սկզբնաղբյուրի արժեք ունեցող օրագիրը պատմում է մասնավորապես դոկտոր Հաչերյանի ընտանիքի մասին, որն արյունարբու թուրքերից հազիվ փրկվելովՙ 1923 թ. ապաստանում է Հունաստանում: Օրագրի հեղինակը թուրքերին մեղադրում է այն բանում, որ հրո ճարակ դարձրին Զմյուռնիայի առավել բարգավաճ մասըՙ վերջ դնելով Փոքր Ասիայի վաղնջական բնակիչներ հայերի ու հույների ներկայությանը: Դատապարտվում է նաեւ մեծ տերությունների (մասնավորապես ԱՄՆ-ի) անտարբերությունը: Քեմալականներն ավարտին հասցրին երիտթուրքերի գործը մի շրջանում, որը 1915 թ. զերծ էր մնացել կոտորածներից եւ տեղահանությունից:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4