«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


«ՆԱՎԱՍԱՐԴ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Օգոստոսի 22-ին Հայաստան հյուրախաղերի կգա ֆրանսահայ «Նավասարդ» պարախումբը: Հայկական պարային ու երաժշտական ավանդույթների հավերժացման եւ արդիականացման նպատակով 1967 թ. Ֆրանսիայում ստեղծված պարախումբը մեծ համբավի է արժանացել, հյուրախաղերով հանդես եկել բազմաթիվ երկրների նշանավոր համերգասրահներումՙ բարձր մակարդակով ներկայացնելով հայկական պարարվեստն ու երաժշտությունը: «Նավասարդի» 60 անդամները (պարողներ, երաժիշտներ եւ երգիչներ) եւ գեղարվեստական ղեկավար Էդի Ջոլոլյանը ջանում են վերագտնել հայրենի մշակույթի ակունքները, օգտագործում են ավանդական երաժշտական գործիքներ, իսկ նրբագեղ հագուստները բեմանկարչի ղեկավարությամբ կարել են իրենքՙ պարախմբի անդամները:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4