«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2001-10-30 | #198, 2001-10-31 | #199, 2001-11-01


«ԿՈՏԱՅՔԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ի եւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի միջեւ մոտ մեկ ամիս սկսված սկզբունքային վեճը հանգեց իր տրամաբանական ավարտինՙ «Կոտայքն» օրերս դատի է տվել հանձնաժողովին: Հիշեցնենք, որ հանձնաժողովը մի քանի օր առաջ որոշում էր կայացրել «ԲԲԸ-ում կատարած խախտման վերաբերյալ», ըստ որի հանձնաժողովը կարգադրել էր ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու խոշոր բաժնետերերին վերացնել ընկերության բաժնետոմսերի միաձուլման ընդհանուր ժողովի ընդունված կարգը ու ձեռնպահ մնալ հետագա քայլերից: «Ազգը» տեղեկացավ, որ օրերս ընկերությունն արժեթղթերի հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու հայցով դիմել է ՀՀ տնտեսական դատարան: Այդ դատարանը ստեղծվել է վերջերս, եւ վերոհիշյալ խնդիրը կլինի թերեւս առաջին խոշոր գործը, որը ենթադրաբար պետք է լուծում ստանա իրավական դաշտում, քաղաքակիրթ ճանապարհով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4