«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2001-11-06 | #203, 2001-11-07 | #204, 2001-11-08


ԳԴՀ-ՀՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Նոյեմբերի 19-ին Բեռլինից Երեւան կժամանի 4-5 հոգանոց մի պատվիրակություն, որը կղեկավարի ԳԴՀ արտգործնախարարության մշակույթի վարչության բաժնի վարիչ Շտեֆան Գալլոնը: 1996-ին ԳԴՀ Մագդեբուրգ քաղաքում Գերմանիա-Հայաստան մշակութային համագործակցության մասին մի համաձայնագիր կնքվեց: 2001-ի նոյեմբերի 20-ին նախատեսված համատեղ հանձնաժողովի երեւանյան նիստում կողմերը պետք է հստակեցնեն առաջիկա 5 տարիների համար գիտության, կրթության, մշակույթի բնագավառում համաձայնագրից բխող անելիքները:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4