«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2001-11-13 | #208, 2001-11-14 | #209, 2001-11-15


«ԳԱԶԱՆԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ». ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

Ինչպես կանխատեսել էինք օրեր առաջ «Ազգում», գերմանական եւս մեկ քաղաքումՙ Համբուրգի Ամերիկահաուսում բեմադրվել եւ, ըստ տեղական ռադիոյի, մեծ հաջողություն է գրանցել Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսը: Բեմադրիչը Դիդի Դանքուարդն է, դերերում հանդես են գալիս Դոմինիկ Հորվիթցը, Գերդ Քունատը եւ Էսթեր Ցիմմերինգը, որը հետաքրքիր է մարմնավորում Սեդայի դերը: Ներկայացման առաջնախաղը կայացել է նոյեմբերի 8-ին: Այս բեմադրությունը թատերախումբը հանդիսատեսին է ներկայացնելու միայն 2001-ի նոյեմբերինՙ բեմ հանելով 15 անգամ: Հիշեցնենք, որ «Գազանն...» այժմ խաղարկվում է ԳԴՀ երկու քաղաքներումՙ Թյուբինգենում եւ Համբուրգում, եւ վերջինս Վուպերթալին, Մյունստերին, Թյուբինգենին հաջորդած Գերմանիայի չորրորդ քաղաքն է, որտեղ ներկայացվում է Մեծ եղեռնից մազապուրծ Արամ եւ Սեդա Թոմասյանների կյանքի պատմությունը:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4