«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2001-11-22 | #215, 2001-11-23 | #216, 2001-11-24


ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԻԼԼԻ ՎԻՄՄԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ

Երեքշաբթիՙ նոյեմբեր 27-ին, ժամը 19.30-ին Բեռլինում, Թյուրինգենի ներկայացուցչությունում Գերմանահայկական ընկերության (ԳՀԸ) կազմակերպած հանդիպման հյուր կլինի Բունդեսթագի պատգամավոր Վիլլի Վիմմերը: «Կովկաս. հաջողության հնարավորությո՞ւն, թե՞ ընդամենը փուլ մեծ հակամարտության ճանապարհին» վերնագրով նրա դասախոսությունը ամենայն հավանականությամբ մեծ լսարան է ունենալու, քանի որ քաղաքական այս գործիչի կարծիքը հաճախ է դուրս գալիս ընդունված կաղապարներից:

1943-ին Մյոնխենգլադբախ քաղաքում ծնված փաստաբանը 1976-ից Բունդեսթագի անդամ է (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն): Աչքի է ընկել ակտիվ քաղաքական գործունեությամբ: 1994-2000-ին եղել է ԵԱՀԿ խորհրդարանական նիստերի փոխնախագահը: Ներկայումս Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, ԵԱՀԿ-ի խորհրդարանական նիստերի Բունդեսթագի պատվիրակության ղեկավարն է (ժամանակավոր պաշտոնակատար): Խորհրդարանական ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության Արեւելյան Ասիայի եւ Հարավարեւելյան Ասիայի հարցերով պատասխանատուն է, Բունդեսթագի գերմանա-կովկասյան խմբի անդամ:

ԱՆ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4