«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


ՀԱՅՈՒՀԻ ՍԱՐԻՆԱՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՍՍ ԿԻՊՐՈՍ» ՏԻՏՂՈՍԻՆ

Կիպրական միջազգային քոլեջի շրջանավարտՙ 23-ամյա Սարինա Վահանի Մահդեսյանն արժանացել է «Զբոսաշրջության միսս Կիպրոս» տիտղոսին եւ առաջիկայում Կիպրոսը ներկայացնելու է Քուալա Լումպուրում կայանալիք միջազգային մրցույթում, հաղորդում է Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը:

«Աներեւակայելիորեն երջանիկ եմ: Խոսքեր չեմ գտնում արտահայտելու: Առաջին հայն եմ այս փոքրիկ կղզում, որն արժանանում է նման բարձր տիտղոսի», հայտարարել է հայազգի գեղեցկուհին շիկնելով: Նրա հետագա ծրագրերից առաջինը Մ. Նահանգներում ուսումը շարունակելն է մարկետինգի գծով, երազում է նաեւ գրքեր գրել:

Սարինայի պապը հայտնի ռամկավար էր, ժամանակին դասավանդել է Մելգոնյան կրթական հաստատությունում: Ինքըՙ Սարինան, որ շրջանավարտ է նույն դպրոցից, չորս տարի առաջ մասնակցել է «Միսս Կիպրոս» մրցույթին, սակայն հաջողության չի հասել: «Հորս անժամանակ մահվան նախօրյակին նրան տված խոստումս այս անգամ օգնեց ինձՙ ամրացնելով իմ վճռականությունը, եւ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան», ասել է Սարինան կիպրացի լրագրողուհի Աթինա Քարսերային տված իր հարցազրույցում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4