«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2002-01-10 | #4, 2002-01-11 | #5, 2002-01-12


ՈՒՇԱՑԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՑ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության հերթական նիստը, որ նախատեսված էր անցկացնել ուրբաթ օրը, անակնկալ կերպով տեղի է ունեցել հինգշաբթի: Ընդ որում, լրատվամիջոցներից եւ ո՚չ մեկը չի տեղեկացվել այս մասին: Ավելի ուշ իմացանք, որ դատական նիստի օրը փոխվել է վճռաբեկ դատարանի խնդրանքով, որպեսզի վերջինս անցկացնի իր աշխատանքային ժամերը եւս: Հինգշաբթի օրվա դատական նիստը, մեր տեղեկություններով, հանդարտ ընթացք է ունեցել. ընդամենը հրապարակվել են ամբաստանյալ Կ. Հունանյանի դատաքննական ցուցմունքները, եղբայրներն էլ իրենց զարմանալիորեն հանգիստ են պահելՙ երեւի լրատվամիջոցների բացակայության պատճառով:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4