«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2002-02-01 | #20, 2002-02-02 | #21, 2002-02-05


ԵՀՈՎԱՅԱԿԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Հերթական անգամ

Երեկ վերաքննիչ դատարանում այդպես էլ տեղի չունեցավ ամբաստանյալ Լյովա Մարգարյանի գործով դատավարության հերթական նիստը: Դատարանի մոտ խմբված «Եհովայի վկաներին» եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին (վերջիններս, ի դեպ, այս անգամ ավելի մեծ թիվ էին կազմում, քան իրենքՙ աղանդավորները, որոնք մինչ այժմ բավականին հետեւողական էին ամբաստանյալին պաշտպանելու հարցում) հայտարարվեցՙ դատավարությունն ընդմիջվում է անորոշ ժամանակով, նախատեսված նիստն էլ, անհայտ պատճառներով, տեղի չի ունենա: Հավելյալ բացատրություններ չտրվեցին: Չնայած այդ տեղեկությանըՙ հավատացյալ զանգվածն, ի տարբերություն արագորեն հեռացած աղանդավորների, երկար ժամանակ չէր լքում դատարանի մատույցներըՙ ցանկանալով անպայման պարզել, թե ինչու է այս դատավարությունը պարբերաբար ընդմիջվում «անորոշ ժամանակով»: Կասկածելի՞ են այդ ընդմիջումներն, անհի՞մն են, թե՞ ոչ. այս հարցերին միանշանակ պատասխանելու իրավունքը մեզ առայժմ չենք վերապահի: Կարեւորն այն է, որ այս դատավարությունն արդեն ձեռք է բերել հասարակական հնչեղություն ու այլեւս չի ընթանա աննկատ: Իսկ հասարակությունն աչալուրջ է այն ամենի հանդեպ, ինչն իրեն հետաքրքրում է եւ ինչը վտանգավոր է իր համար...

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4