«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2002-02-15 | #30, 2002-02-16 | #31, 2002-02-19


ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԷԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը վերստին ամենաանհետաքրքիր փուլում է. հրապարակվում են ամբաստանյալ էդիկ Գրիգորյանի ցուցմունքները։ Ուրբաթ օրն սկսված այդ փուլը կտեւի մի քանի դատական նիստ։ Երեկվա դատական նիստի սկզբում Նաիրի Հունանյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որի բովանդակությունը մոտավորապես համապատասխանել է ՀՀ նախագահին ուղղված նրա բաց նամակի տեքստինՙ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված։ Հայտարարությանՙ առանձնապես որեւէ նորություն չպարունակելու պատճառով էր երեւի, որ դատավարությունն արագորեն վերադարձել է սովորական ընթացքին. շարունակվել է ցուցմունքների հրապարակումը։

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4