«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2002-02-16 | #31, 2002-02-19 | #32, 2002-02-20


ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՄՄ-Ն

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մեկնել է Բեյրութ, որտեղ ստանձնել է տեղի ՀՄՄ-ի ղեկը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բեյրութի ՀՄՄ-ի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանն առաջնության երկրորդ շրջանի շեմին տեղափոխվել էր «Թադամոն», որի հետեւանքով ՀՄՄ-ի ղեկը թափուր էր մնացել։ Եվ ահա, ակումբի ղեկավարությունը շտապ կարգով թիմ հրավիրեց փորձառու Վարուժան Սուքիասյանին։ Վերջինս հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո ստանձնել էր Էրեբունու համայնքի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրենի պաշտոնը։ Նշենք, որ մարզադպրոցի «Էրեբունի» թիմն այս տարի պատրաստվում է հանդես գալ առաջին խմբում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4