«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2002-03-05 | #42, 2002-03-06 | #43, 2002-03-07


ՀԻՄՆՎԵՑ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Հինգ տասնյակից ավելի տնտեսվարող սուբյեկտների կփորձի միավորել Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ օրերս Գյումրու փորձագիտական բյուրոյի գրասենյակում։ Իհարկե, առեւտրաարդյունաբերական պալատ հասկացությունն այստեղ փոքր-ինչ բարձրագոչ է հնչում։ Այս նոր հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է տնտեսության տարբեր ճյուղերի արտադրողների եւ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերի համատեղմամբ պաշտպանել մարզի գործարարների ընդհանուր շահերըՙ դրանք ներկայացնելով երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս։

Հիմնադիր համագումարում ընտրվեցին ԱԱՊ նախագահ եւ նախագահություն, հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը։ Պալատի նախագահ ընտրվեց փորձագիտական բյուրոյի պետ Ժ. Պողոսյանը։ Համագումարում ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ նոր կառույցում միավորված արդյունաբերողներն ու ձեռներեցները կկարողանան միմյանց աջակցել ու օգնելՙ թողարկելու որակյալ եւ մրցունակ արտադրանք, գտնելու իրացման ներքին ու արտաքին նոր շուկաներ։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4