«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2002-03-30 | #60, 2002-04-02 | #61, 2002-04-03


«ԹԱԴԱՄՈՆՆ» ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է

«Ազգն» իր ընթերցողներին ժամանակին տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հունվարից աշխատում է Լիբանանում։ Նա սկզբում գլխավորեց Բեյրութի ՀՄՄ-ն, ապա տեղափոխվեց «Թադամոն»։ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ «Թադամոնն» առաջնությունում զգալի առաջընթաց է ապրելՙ 9-րդ տեղից տեղափոխվելով 3-րդ հորիզոնական։ 18 տուրից հետո երկրի ներկայիս չեմպիոնը վաստակել է 37 միավոր։ Թիմը 6 միավորով է հետ մնում «Սաժեսից» եւ «Նժմեից», այնպես որ «Թադամոնը» դեռեւս հնարավորություն ունի պահպանելու իր տիտղոսը։ Հերթական խաղում Բարսեղյանի սաները 1¬0 հաշվով հաղթեցին «Ակհա Ահլիին»։

ՀՀ հավաքականի մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մարզում է Բեյրութի ՀՄՄ-ն։ 18-րդ տուրում ՀՄՄ-ն 2¬0 հաշվով հաղթեց ՀՄԸՄ-ին։ Առայժմ 2 թիմերն էլ անհաջող են հանդես գալիս։ ՀՄՄ-ն 13 միավորով (+3=4¬11, 20¬35) 11-րդ տեղում է, ՀՄԸՄ-ն 7 միավորով (+1=4¬13, 16¬36) ընթանում է նախավերջինՙ 13-րդ հորիզոնականում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4