«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2002-04-02 | #61, 2002-04-03 | #62, 2002-04-04


ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակի առթիվ ապրիլի 3-ին հանդիսավոր միջոցառում կազմակերպվեց Գյումրիում։ Արվեստների ակադեմիայի դահլիճում տեղի ունեցած հանդիսության ժամանակ ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Պյոտր Սուլիմկոն։ Կարեւորելով մասնավորապես Գյումրու եւ Շիրակի մարզի դերը ռուս-հայկական դարավոր կապերում, նրանք նշեցին, որ այս տարիների ընթացքում հիմնարար բազա է ստեղծվել երկու երկրների համակողմանի հարաբերությունների հետագա ծավալման համար։

Հանդիսության մասնակիցները հաճույքով ունկնդրեցին հայ-ռուսական բարեկամությանը նվիրված գողտրիկ համերգը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի սաների մատուցմամբ։ Ներկայացվեցին ռուս եւ հայ դասական կոմպոզիտորների վոկալ ու գործիքային ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիներ, պարային համարներ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4