«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2002-04-11 | #68, 2002-04-12 | #69, 2002-04-13


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեք հանդիպումներով այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ առաջնությունը։ Այն խոստանում է բավական հետաքրքիր մրցավեճ առաջնության պարգեւների համար։ Առաջնության մասնակիցները լրջորեն են նախապատրաստվել մրցաշրջանին։ Մնում է, որ ֆուտբոլիստները կարողանան դրսեւորել իրենց ունակությունները, իսկ ակումբների ղեկավարները մարզական ազնիվ պայքարի կողմնակից լինեն։ Այդ դեպքում, իրոք, առաջնությունից կարելի է թեժ մրցակցություն ակնկալել։

Երկրի չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Բանանցին»։ Հետաքրքիրն այն է, որ այդ խաղից հետո մրցակիցները միմյանց հետ եւս 2 հանդիպում պիտի անցկացնեն, այս անգամ ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչում։ Հետաքրքիր մրցավեճ է սպասվում նաեւ Արմավիրում, որտեղ «Զվարթնոցը» մրցելու է «Միկայի» հետ։ Կապանում «Ղարաբաղը» կհանդիպի «Լեռնագործի» հետ։ Վաղը «Հանրապետականում» կմրցեն «Սպարտակն» ու «Արարատը»։ «Կոտայքը» «Դինամոյին» կհյուրընկալի Աշտարակում, իսկ Վանաձորում «Լոռիի» մրցակիցը կլինի «Շիրակը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4