«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՐԸ ԹՎԵՐՈՎ

- 6 հանդիպումներում խփվեց 17 գոլ, միջինըՙ 2,83 գնդակ մեկ խաղում։ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակՙ զիջելով 2 խաղում։

- Խոշոր հաշվով միակ հաղթանակը գրանցվեց «Շիրակի» օգտին, որը Վանաձորում 4 անպատասխան գնդակ խփեց «Լոռու» դարպասը։ Հետաքրքիր է, որ անցյալ մրցաշրջանի մեկնարկային խաղում էլ «Շիրակը» Վանաձորում հաղթել էր խոշոր հաշվով (3¬0)։

- Անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Արման Քարամյանը դարձավ առաջնության անդրանիկ գոլի հեղինակՙ խաղի 6-րդ րոպեին գրավելով «Բանանցի» դարպասը։ Երկրի առաջնություններում Արմանը խփեց իր 65-րդ գնդակը։ Պաշտոնական մրցումներում նրա հաշվին արդեն գրանցված է 82 գոլ։ Այնպես որ, Քարամյանը հիանալի հնարավորություն ունի ընթացիկ մրցաշրջանում ընդգրկվելու «100-ի ակումբի» շարքերը։

- «Զվարթնոցի» դարպասը Շահգելդյանի խփած գոլը պաշտոնական մրցումներում «Միկայի» հարձակվողի 85-րդ գնդակն էր։

- Գրանցվեց առաջնության անդրանիկ ինքնագոլը։ «Արցախի» հետ խաղում «Լեռնագործի» խաղացող Արմեն Տատինցյանը գրավեց սեփան դարպասը։

- «Փյունիկի» կազմում իր նորամուտը նշեց 15-ամյա Էդգար Մանուչարյանը։ Սա յուրօրինակ ռեկորդ է։ Այդ տարիքում ֆուտբոլիստներից եւ ոչ մեկը մինչ օրս հանդես չէր եկել բարձրագույն խմբում։

- Ռմբարկուների ցուցակը գլխավորեց շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, որի հաշվին գրանցված է 2 գոլ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4