«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԷՇՏՈՐԻԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հիանալի հանդես եկավ պորտուգալական Էշտորիլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում։ Նախնական փուլերում հաղթելով իր մրցակիցներին, Նալբանդյանը կիսաեզրափակիչում պարտության մատնեց իսպանացի Մոյային (6¬4, 5¬7, 6¬4), իսկ վճռորոշ մրցախաղում հաղթեց ֆինն Յարկո Նիեմինենին (6¬4, 7¬6)։ Հաղթանակի համար Նալբանդյանը վաստակեց ռեյթինգային 40 միավոր եւ որպես պարգեւ ստացավ 68 հազար 300 դոլար։

Կանանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց իսպանուհի Սերնան, որը եզրափակիչում պարտության մատնեց բրազիլուհի Բառնային (6¬4, 6¬2)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4