«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2002-04-16 | #71, 2002-04-17 | #72, 2002-04-18


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԻՆԳ ՄԱՐԶԻԿ

Այսօր Հունաստանի Պատրաս քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի հերթական առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաեւ հայ մարմնամարզիկները, թեեւ նրանք առայժմ ունակ չեն պայքարելու առաջնության պարգեւների համար։ Սակայն նման կարգի մրցումներում ձեռք բերած մրցակցային փորձն, անկասկած, կարող է նպաստել հայ մարզիկների վարպետության կատարելագործմանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզիչներ, միջազգային կարգի սպորտի վարպետ Էդիկ Գեւորգյանի եւ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ հանդես կգա հետեւյալ կազմով. Վահագն Ստեփանյան, Արտյոմ Ավետյան, Արթուր Չարչյան, Արթուր Զաքարյան։

Կանանց մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Աննա Եղյանը, որի հետ Հունաստան է մեկնել մարզիչ Եղիսաբեթ Չաթրջյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4