«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2002-04-17 | #72, 2002-04-18 | #73, 2002-04-19


ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ՍԱՖԻՆՆ Է

Մոնտե Կառլոյի թենիսի մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց Դավիթ Նալբանդյանը։ Նա բավական հեշտությամբ պարտության մատնեց շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին (6¬2, 6¬1)։ 3-րդ փուլում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մարատ Սաֆինը։ Վերջինս հաղթեց 15-ամյա ֆրանսիացի Ռիչարդ Գասկեին, որն առաջին փուլում անակնկալ հաղթանակ էր տոնել Ֆրանկո Սկիլարիի նկատմամբ։ Հաջորդ փուլ են մտել նաեւ Յոհանսոնը, Ֆեռեռոն, Ռոդիկը, Ռիոսը, Կարետխան, Նովակը, Մարտինը, Կոստան, Մոյան, Հենմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4