«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՍԱՖԻՆԻՆ ՀԱՂԹԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։ Մոնտե Կառլոյի մրցաշարում նա զիջեց Մարատ Սաֆինին։ Առաջին խաղափուլն ավարտվեց Սաֆինի հաղթանակով (6¬1)։ Երկրորդում Նալբանդյանը կարողացավ տիրել նախաձեռնությանը եւ հաղթել (7¬5)։ Սակայն վճռականՙ 3-րդ խաղափուլում կրկին առավելության հասավ Սաֆինը (6¬2)։ Քառորդ եզրափակիչում Սաֆինը կհանդիպի իսպանացի Կառլոս Մոյայի հետ։ Վերջինս պարտության մատնեց Ալեքս Կարետխային (6¬1, 7¬5)։ Պայքարը շարունակում են նաեւ Ֆեռեռոն, Հենմանը, Գրոժանը, Հաասը, Կոստան եւ Յուհանսոնը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4