«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


«ԴԻՆԱՄՈՆ» ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ

Սուր եւ անհաշտ մրցապայքար ծավալվեց նաեւ ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ մյուս երկու հանդիպումներում։ Հաճելի անակնկալ մատուցեց «Դինամոն», որը Ոսկեհատում ոչ-ոքի (3¬3) ավարտեց հանդիպումը «Զվարթնոցի» հետ։ Խաղասկիզբը հաջող էր դինամոյականների համար. արդեն 3-րդ րոպեին Վահան Բաբայանը բացեց հաշիվը։ Սակայն հետագայում նախաձեռնությանը տիրեցին դաշտի տերերը։ Նախ Վարդան Հովհաննիսյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, ապա Սարգիս Նազարյանն ու Նվեր Խաչատրյանն առաջ մղեցին «Զվարթնոցին» (3¬1)։ Թվում էր, թե խաղի ելքը վճռված է, սակայն դինամոյականներն իրենց մեջ ուժ գտան խույս տալու պարտությունից։ Աչքի ընկան Արտյոմ Ադամյանն ու Տիգրան Գսպեյանը։

«Արարատը», որն առաջնությունում զիջել էր «Սպարտակին», գավաթի մրցավեճում ռեւանշի հասավ։ 45-րդ րոպեին Էմանուել Էյզուկամի խփած գոլը միակն էր այդ խաղում, չնայած սպարտակցիների ներդրած ջանքերին։ Ապրիլի 27-ին եւ 28-ին կայանալիք քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները խոստանում են բավական հետաքրքիր պայքար կիսաեզրափակիչ ուղեգրերի համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4