«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ՄՐՑԱՆԱԿԸ ԳՈԼՈՇՉԱՊՈՎԻՆ

Դուբայում ավարտվեց շախմատի խոշոր միջազգային մրցաշարը։ 102 շախմատիստներ շվեյցարական մրցակարգով անցկացված 9 տուրում ի հայտ բերեցին մրցանակակիրներին։ Վերջին երկու տուրերում առավել հաջող խաղաց Աշոտ Անաստասյանը, որը հաղթեց Մոհամեդ ալ Սայեդին եւ ոչ-ոքի խաղաց Թամազ Գելաշվիլու հետ։ Անաստասյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ տեղ զբաղեցրեց 3-րդ տասնյակում։ Նույնպիսի ցուցանիշ ունի նաեւ Արտաշես Մինասյանը։ Նա 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ, իսկ վերջին հանդիպումը տանուլ տվեց Սորոկինին։

Մրցաշարում գերազանց հանդես եկավ ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Գոլոշչապովը, որը 7 միավորով դարձավ հաղթող։ Վերջին երկու տուրերում նա խաղաղ դաշն կնքեց Էլվեստի եւ Խառլովի հետ։ 2¬7-րդ տեղերը 6,5-ական միավորով գրավեցին Ե. Պիգուսովը, Ս. Վոլկովը, Ա. Կուզմինը, Մ. Ուլիբինը (բոլորն էլՙ Ռուսաստան), Ա. Իստրատեսկուն (Ռումինիա) եւ Յան Էլվեստը (Էստոնիա)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4