«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2002-05-17 | #91, 2002-05-18 | #92, 2002-05-21


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի ՀՀ առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում հերթական հաղթանակները տոնեցին առաջատարներըՙ «Արմավիրն» ու «Փյունիկ-2»¬ը։ Արմավիրցիները հյուրընկալվելիս 4¬2 հաշվով հաղթեցին «Սպարտակ-2»¬ին, իսկ «Փյունիկ-2»-ը 2¬1 հաշվով պարտության մատնեց «Դինամո-2000»¬ին։ Կրկին աչքի ընկան փորձառուներըՙ Վարազդատ Ավետիսյանն ու Արամ Ոսկանյանը։ Սկզբունքային մրցավեճում «Արաքսը» հաղթեց «Արփային» (1¬0) եւ մտավ մրցանակային եռյակ։ «Արփան» առաջին պարտությունը կրեց։ Անդրանիկ հաղթանակները տոնեցին «Վանաձորը», «Փյունիկ-3»¬ը եւ ՖԻՄԱ-ն։

Ահա գրանցված մյուս արդյունքները. «Միկա-2»¬«Կիլիկիա»ՙ 1¬1, ՖԻՄԱ¬«Դինամո»ՙ 3¬1, «Շիրակ-2»¬«Փյունիկ-3»ՙ 0¬2, «Լոկոմոտիվ»¬«Արցախ»ՙ 1¬2, «Նորք-Մարաշ»¬«Վանաձոր»ՙ 1¬4։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4