«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2002-06-04 | #103, 2002-06-05 | #104, 2002-06-06


ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Մոսկվայում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի վերջին հանդիպումներում վերելքով է հանդես գալիս Վլադիմիր Հակոբյանը։ Ափսոս, որ նա 1/8 եզրափակիչում պարտվել էր եւ զրկվել գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից։ 9¬12-րդ տեղերի համար պայքարում Հակոբյանի հերթական մրցակիցն աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովն էր։ Առաջին պարտիան ավարտվեց ուկրաինացի գրոսմայստերի հաղթանակով, երկրորդում հայ շախմատիստը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ մրցախաղում Հակոբյանն առավելության հասավ 1,5¬0,5 հաշվով։ Այժմ 9¬10-րդ տեղերի համար պայքարում հայ շախմատիստը հանդիպելու է Ռուստամ Կասիմջանովին, որը համառ մրցակցությունում 3¬2 հաշվով հաղթել էր Հուդիթ Պոլգարին։

Իսկ հաղթողի կոչման համար եզրափակիչ մրցախաղում ուժերը կչափեն Բաքվի շախմատային դպրոցի ներկայացուցիչներըՙ 39-ամյա Գարրի Կասպարովն ու մեծ ներուժ ունեցող 15-ամյա Թեյմուր Ռաջաբովը։ Կասպարովը 2,5¬1,5 հաշվով պարտության մատնեց Խալիֆմանին, իսկ Ռաջաբովը հաղթեց Բելյավսկուն (3¬2)։ Կիսաեզրափակիչում պարտված շախմատիստները կվիճարկեն 3¬4-րդ տեղերը։ 5¬8-րդ տեղերի համար մրցավեճում Իվանչուկը հաղթեց Սմիրինին (1,5¬0,5), իսկ Գրիշչուկը պարտության մատնեց Բարեեւին (1,5¬0,5)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4