«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2002-06-29 | #122, 2002-07-02 | #123, 2002-07-03


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում հաջող է հանդես գալիս արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը 8 ուժեղագույն թենիսիստների հետ պայքարում է գլխավոր մրցանակի համար։ 1/8 եզրափակիչում Դավիթը համառ մրցապայքարում, չորս խաղափուլում հաղթեց ավստրալացի Վեյնա Արթուրսին (6-4, 7-6, 2-6, 7-6)։ Չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդներից պայքարը շարունակում են միայն Լլեյթոն Հյուիթը եւ Թիմ Հենմանը։ Հետաքրքրական է, որ ավստրալական թենիսի լեգենդ Պետ Կեշի համոզմամբ, Հենմանը չի կարողանա դառնալ մրցաշարի հաղթող։ Կեշը նշել է, որ եթե Հենմանը հաղթի, ապա ինքը պատրաստ է կանացի հագուստով ներկայանալ հեռուստատեսային շոուին։ Կեշի կարծիքով, հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի Հենմանի հայրենակից Գրեգ Ռուսեցկին։

Հենմանը մեծ դժվարությամբ պարտության մատնեց շվեյցարացի Միշել Կրատոշվիլին (7-6, 6-7, 4-6, 6-3, 6-2), իսկ Հյուիթը հաղթեց Ռուսաստանի վերջին ներկայացուցչինՙ Միխայիլ Յուժնուն (6-3, 6-3, 7-5)։ Քառորդ եզրափակիչ են մտել նաեւ Նիկոլաս Լապենինն, Անդրեն Սան, Սյենգ Շալկենը։

Կանանց մրցաշարում 26-ամյա մոսկվացի Ելենա Լիխովցեւան թենիսիստուհու իր գործունեության ընթացքում առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում։ Նա հաղթեց բուլղարուհի Մագդալենա Մալեեւային (6-4, 6-3)։ Հերթական արգելքը հաջողությամբ հաղթահարեցին Ուիլյամս քույրերը։ Վենուսը բավական արագ «հաշիվները մաքրեց» Լիզա Ռեյմոնդի հետ (6-1, 6-2), իսկ Սերենան հաղթեց Չանդա Ռուբինին (6-3, 6-3)։ Վերելքով հանդես եկող Դանիելա Խանտուկովան ավելի ուժեղ գտնվեց հարավսլավացի Ելենա Դոկիչի հետ մրցախաղում (6-4, 7-5)։ Անհաջողության մատնվեց Ելենա Դեմենտեւանՙ զիջելով Ժյուստին Էնենին (6-7, 6-7)։ Քառորդ եզրափակիչ են մտել նաեւ Մոնիկա Սելեշը եւ Ամելի Մորիսմոն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4