«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2002-07-03 | #124, 2002-07-04 | #125, 2002-07-05


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Երեք հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը։ Մրցասպարեզ էին ելել առաջատարների խմբում ընդգրկված թիմերը։ «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Սպարտակ»-«Շիրակ» հանդիպման առաջին խաղակեսում սպասված աշխույժ մրցակցությունը չստացվեց։ Թիմերը գործում էին դանդաղ, առանց եռանդի, սխալվում պարզ իրադրություններում։ Մինչեւ ընդմիջում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին։ 11-րդ րոպեին հաշիվը շեշտակի հարվածով բացեց սպարտակցի Տիգրան Հովհաննիսյանը, 45-րդ րոպեին շիրակցի Տիգրան Դավթյանը վերականգնեց հավասարակշռությունը։

Ընդմիջումից հետո խաղադաշտում ավելի սուր պայքար ծավալվեց։ Այս անգամ արդեն շիրակցիները հաշվի մեջ առաջ անցան շնորհիվ Արտյոմ Հակոբյանի խփած գոլի։ Սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց։ 65-րդ րոպեին Քոչարյանի բարձրից փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Արա Հակոբյանը։ Դրանից հետո երկու թիմերն էլ կարող էին կորզել հաղթանակը։ Նախ Տիգրան Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, ապա շիրակցիների վտանգավոր գրոհը կանխեց եզրային մրցավար Արմեն Մանուչարյանըՙ սխալմամբ արձանագրելով «խաղից դուրս» վիճակ։ Գրանցվեց ոչ¬ոքիՙ 2¬2։ «Շիրակն» ընթացիկ մրցաշրջանում առաջին միավորը կորցրեց։

Ոսկեհատում «Միկան» հյուրընկալել էր «Փյունիկին»։ Չեմպիոնն այս խաղում էլ շարունակեց իր հաղթարշավը եւ 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Գոլերի հեղինակներ դարձան Մամադուն եւ Վարդան Մինասյանը։

Աբովյանում «Արարատը» 1¬0 հաշվով հաղթեց «Զվարթնոցին»։ Միակ գոլի հեղինակը Դավիթ Ասրյանն է։

Այսօր կկայանան տուրի մյուս երեք հանդիպումներըՙ «Բանանց»-«Արցախ», «Լեռնագործ»-«Կոտայք», «Լոռի»-«Դինամո»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4