«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2002-07-04 | #125, 2002-07-05 | #126, 2002-07-09


«ԲԱՆԱՆՑՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ

Երեք հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը։ Առաջատարների խմբում գտնվող «Բանանցի» ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեցին «Արցախին»։ Դաշտի տերերից գոլերը խփեցին Գագիկ Սիմոնյանը, Սերգեյ Առաքելյանը եւ Կարեն Նավոյանը։ Կապանում Արտյոմ Բեռնեցյանի խփած միակ գնդակը «Լեռնագործին» հաղթանակ պարգեւեց «Կոտայքի» հետ խաղում։ Վեց անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեցին «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք Վանաձորում համառ մրցապայքարում իրենց օգտին ավարտեցին «Լոռու» հետ հանդիպումը (3-2)։ Դինամոյականներից արդյունավետ խաղով կրկին աչքի ընկավ Արտյոմ Ադամյանըՙ խփելով 2 գնդակ։ Նշենք, որ նախորդ խաղում էլ նա 2 գոլի հեղինակ էր դարձել եւ այժմ 6 գնդակով ընդհուպ մոտեցել է ռմբարկուների ցուցակի առաջատար Արման Քարամյանին։ «Դինամոյում» մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց փորձառու Տիգրան Գսպեյանը։ Դաշտի տերերից 2 անգամ աչքի ընկավ Հակոբ Մամուլյանը։

Մրցաշարային աղյուսակ

- Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Փյունիկ - 6 - 6 - 0 - 0 - 22-2 - 18

2. Սպարտակ - 8 - 5 - 2 - 1 - 16-7 - 17

3. Բանանց - 8 - 5 - 1 - 2 - 13-6 - 16

4. Արարատ - 8 - 4 - 2 - 2 - 12-11 - 14

5. Շիրակ - 5 - 4 - 1 - 0 - 16-4 13

6. Միկա - 8 - 4 - 1 - 3 - 11-9 - 13

7. Զվարթնոց - 6 - 3 - 1 - 2 - 16-6 - 10

8. Լեռնագործ - 8 - 2 - 2 - 4 - 9-14 - 8

9. Դինամո - 8 - 2 - 0 - 6 - 10-24 - 6

10. Արցախ - 8 - 1 - 2 - 5 - 8-20 - 5

11. Լոռի - 8 - 1 - 0 - 7 - 7-30 - 3

12. Կոտայք - 7 - 0 - 2 - 5 - 5-12 - 2

Ռմբարկուները

Արման Քարամյան («Փյունիկ») 7

Արտյոմ Ադամյան («Դինամո») 6

Արա Հակոբյան («Սպարտակ») 5

Արամ Հակոբյան («Սպարտակ») 4

Անդրանիկ Զանազանյան («Սպարտակ») - 4

Արտյոմ Հակոբյան («Շիրակ») 4


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4