«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2002-07-04 | #125, 2002-07-05 | #126, 2002-07-09


ՄԵԴԱԼՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում հայտնի դարձան պարգեւների հավակնորդները։ 4 պարտիայից բաղկացած մրցախաղում չեմպիոնուհու կոչումը կվիճարկեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ 3-րդ տեղի համար մրցավեճի կբռնվեն հանրապետության անցյալ տարվա չեմպիոնուհի Գոհար Հլղաթյանն ու Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը։ Մրցախաղերի առաջին պարտիաները կկայանան այսօր։

Քառորդ եզրափակիչ հանդիպումների արդյունքներն այսպիսին են. Լիլիթ Մկրտչյան¬Նոնա Սահակյանՙ 1,5¬0,5, Լիլիթ Գալոյան¬Նարինե Գասպարյանՙ 4¬2, Գոհար Հլղաթյան¬Նելլի Աղինյանՙ 1,5¬0,5, Սիրանուշ Անդրեասյան¬Էլինա Դանիելյանՙ 3¬4։ Կիսաեզրափակիչում Գալոյանը 1,5¬0,5 հաշվով պարտության մատնեց Մկրտչյանին, իսկ Դանիելյանը հաղթեց Հլղաթյանին (2¬0)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4