«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2002-07-05 | #126, 2002-07-09 | #127, 2002-07-10


ՍԿՍՎԵԼ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԸ

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում սկսվել են վճռորոշ հանդիպումները։ 4 պարտիայից բաղկացած մրցախաղում չեմպիոնի կոչումն են վիճարկում Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Գոհար Հլղաթյանն ու Լիլիթ Մկրտչյանը պայքարում են մրցանակային 3-րդ տեղի համար։

Երեկ կայացավ առաջին պարտիան։ Ողջ հանդիպումը հիանալի անցկացրած Լիլիթ Գալոյանը սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանի նկատմամբ։ Հլղաթյան-Մկրտչյան պարտիան չկայացավ վերջինիս հիվանդության պատճառով։ Այսօր նախատեսված է մրցախաղի 2-րդ տուրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4