«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2002-07-10 | #128, 2002-07-11 | #129, 2002-07-12


ԱԼԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ «ԷՍՊԱՆՅՈԼՈՒՄ»

Ֆրանսիայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Ալեն Պողոսյանը 2 տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի «Էսպանյոլ» ակումբի հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականում հայտավորված Ալեն Պողոսյանի պայմանագրի ժամկետն իտալական «Ռոմայի» հետ ավարտվել էր եւ նա մեծ ոգեւորությամբ ընդունեց Իսպանիայում խաղալու առաջարկը։ Բացի «Էսպանյոլից», նա առաջարկ էր ստացել նաեւ անգլիական «Ֆուլհեմ» եւ իտալական «Թորինո» թիմերից։

Նշենք, որ մինչ «Պարմայում» հանդես գալը, ֆրանսահայ ֆուտբոլիստը խաղացել է իտալական «Սամպդորիա» եւ «Նապոլի» ակումբներում, ինչպես նաեւ ֆրանսիական «Իստրե» եւ Մարսելի «Օլիմպիկ» թիմերում։ Նոր մրցաշրջանի շեմին Պողոսյանը «Էսպանյոլի» թվով 5-րդ նորեկն է։ Մինչ Պողոսյանը, թիմ էին տեղափոխվել նաեւ Ալեքս Մանինհերան («Արսենալից»), Խավի Ռոկին («Վիլյառեալից»), Ֆրեդսոն Կամարան («Պարանայից») եւ Մաքսիմիլիանո Ռոդրիգեսը («Նյուելս օլդ բոյզից»)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4