«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2002-08-24 | #151, 2002-08-27 | #152, 2002-08-28


ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԱՐԵԼ ՊԱՐՏՔԵՐԸ

Մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ առաջին խմբի առաջնության երկրորդ շրջանը։ Սակայն ոչ բոլոր թիմերն ասպարեզ դուրս եկան։ Բանն այն է, որ առաջնության մասնակից թիմերից մի քանիսը դեռեւս չեն մուծել մասնակցության համար անհրաժեշտ մուտքավճարը (1500 դոլար)։ Ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ, այդ թիմերին մինչեւ առաջնության երկրորդ շրջանի մեկնարկը ժամանակ էր տրվել պարտքերը մարելու համար։ Ուստի նրանց չթույլատրվեց անցկացնել երկրորդ շրջանի անդրանիկ հանդիպումներըՙ մինչեւ չմարեն պարտքերը։ «Նորք-Մարաշին», «Դինամոյին», «Լոկոմոտիվին» 0¬3 հաշվով պարտություն է գրանցվել համապատասխանաբար «Փյունիկ¬2»-ի, «Շիրակ¬2»-ի եւ ՖԻՄԱ-ի հետ հանդիպումներում։ «Արցախ¬2»¬«Միկա¬2» հանդիպումը հետաձգվել է։ Կայացած հանդիպումներից մեծ հետաքրքրությամբ էր սպասվում առաջատարներիՙ «Արմավիրի» եւ «Արաքսի» մրցախաղը։ Արմավիրցիները խաղը շահում էին 1¬0 հաշվով, սակայն խաղավերջում «Արաքսը» խփեց պատասխան գնդակը։ Ուղեգրի հավակնորդներից «Կիլիկիան» Վանաձորում 2¬0 հաշվով հաղթեց տեղի համանուն թիմին, իսկ «Սպարտակ¬2»¬«Դինամո¬2» խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (1¬0)։ «Արփան» ոչ-ոքի (1-1) խաղաց «Փյունիկ¬3»-ի հետ։ Վերջինս մինչեւ առաջնության երկրորդ շրջանի մեկնարկը 3 խաղ անցկացրեց, որոնք խաղացանկով նախատեսված էին սեպտեմբերին։ Բանն այն է, որ «Փյունիկ¬3»-ը ՀՀ մինչեւ 17 տարեկան պատանեկան հավաքականի բազային թիմն է, որին շուտով հարկ կլինի անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցախաղերը։ «Փյունիկ¬3»-ը նախ 1¬2 հաշվով զիջեց «Արաքսին», ապա 2 հաղթանակ տոնեց «Շիրակ¬2»-ի (5¬2) եւ «Նորք-Մարաշի» (2¬0) նկատմամբ։

Մրցաշարային աղյուսակ

Խ - Հ - Ո - Պ - Գ Մ

1. Արաքս - 17 - 14 - 1 - 2 - 47¬12 - 43

2. Արմավիր - 16 - 12 - 3 - 1 - 50¬12 - 39

3. Արփա - 16 - 12 - 3 - 1 - 34¬10 - 39

4. Կիլիկիա - 16 - 11 - 5 - 0 - 57¬7 - 38

5. Փյունիկ¬2 - 16 - 10 - 3 - 3 - 49¬16 - 33

6. Փյունիկ¬3 - 19 - 10 - 3 - 6 - 48¬19 - 33

7. Սպարտակ¬2 - 16 - 7 - 2 - 7 - 29¬24 - 23

8. Միկա¬2 - 15 - 6 - 3 - 6 - 21¬25 - 21

9. Արցախ¬2 - 15 - 6 - 3 - 6 - 21¬25 - 21

10. Լոկոմոտիվ - 16 - 5 - 3 - 8 - 16¬36 - 18

11. Դինամո¬2 - 16 - 4 - 3 - 9 - 20¬28 - 15

12. Շիրակ¬2 - 17 - 3 - 2 - 12 - 18¬41 - 11

13. ՖԻՄԱ - 16 - 3 - 2 - 11 - 15¬38 - 11

14. Վանաձոր - 16 - 2 - 4 - 10 - 16¬33 - 10

15. Դինամո - 16 - 2 - 1 - 13 - 15¬77 - 7

16. Նորք-Մարաշ - 17 - 1 - 3 - 13 - 12¬65 - 6


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4