«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2002-09-03 | #157, 2002-09-04 | #158, 2002-09-05


ԳՅՈՒՄՐԻ. «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿՊԱՇՏՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ

Քննարկելով տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուների խնդիրը, վերլուծելով քաղաքի հիմնահարցերը եւ դրանց լուծման գործում կուսակցությունների պատասխանատվությունն ու պատրաստակամությունը, «Շիրակի մարզային կուսակցական համաձայնություն» միջկուսակցական միավորումը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ընտրություններում առաջադրելու եւ պաշտպանելու է «Ազգային միաբանության» քաղաքային խորհրդի նախագահ Մարզպետունի Մարգարյանի թեկնածությունը։ Ասել է թեՙ Մ. Մարգարյանը լինելու է հայտարարությունը ստորագրած կուսակցությունների միասնական թեկնածուն։ «Համաձայնություն» միավորման մեջ մտնող կառույցներից հայտարարությանը միացել են ութ կուսակցությունների (ԱԺՄ, ԱԺԴ, ԱՄ, «Հայրենիք ու պատիվ», «Հանրապետություն», ՀԴԿ, ՍԴՀԿ, ՍԻՄ) քաղաքային կազմակերպությունները։ ՀԺԿ-ի վերջնական դիրքորոշումն այս հարցում առայժմ պարզված չէ, ԱԻՄ-ի եւ «Ժողովրդավարական հայրենիքի» տեղական կառույցները հարցը դեռ պետք է քննարկեն։

Բացի Մ. Մարգարյանից եւ ներկայիս քաղաքապետ Վ. Ղուկասյանից, շրջանառվում են Գյումրու քաղաքապետի եւս 3-4 ապագա թեկնածուների անուններ։ Այնպես որ, ընտրապայքարի ընթացքն ու բուն ընտրությունները դեռ շատ բան կարող են ճշտել։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4