«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ՌԵԿՈՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵՑ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Փյունիկ - 14 - 14 - 0 - 0 - 64¬10 - 42

2. Շիրակ - 13 - 11 - 2 - 0 - 39¬4 - 35

3. Սպարտակ - 15 - 10 - 2 - 3 - 32¬12 - 32

4. Բանանց - 15 - 10 - 2 - 3 - 30¬11 - 32

5. Զվարթնոց - 14 - 7 - 1 - 6 - 44¬20 - 22

6. Արարատ - 15 - 6 - 4 - 5 - 25¬18 - 22

7. Միկա - 15 - 6 - 3 - 6 - 22¬19 - 21

8. Լեռնագործ - 15 - 4 - 4 - 7 - 14¬26 - 16

9. Արցախ - 15 - 3 - 2 - 10 - 12¬38 - 11

10. Դինամո - 15 - 3 - 1 - 11 - 16¬46 - 10

11. Լոռի - 15 - 1 - 1 - 13 - 13¬72 - 4

12. Կոտայք - 15 - 0 - 4 - 11 - 7¬42 - 4

Ռմբարկուները

Արման Քարամյան («Փյունիկ») - 25

Արտյոմ Ադամյան («Միկա») - 12

Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 12

Արամ Հակոբյան («Սպարտակ») - 10

Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 9

Հակոբ Մամուլյան («Լեռնագործ») - 8 Վարդան Մինասյան («Փյունիկ») - 8

Տիգրան Դավթյան («Զվարթնոց») 8

Տիգրան Եսայան («Բանանց») - 8

Արարատ Հարությունյան («Շիրակ») - 8

Արա Հակոբյան («Սպարտակ») 7

Երեկ կայացած 3 հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը։ Նախորդ օրը առաջնության երեք հանդիպումներում արձանագրված բարձր արդյունավետությունն իր շարունակությունը գտավ «Շիրակի» եւ «Արարատի» ելույթներում, որոնց շնորհիվ 14-րդ տուրում գրանցված արդյունավետության ռեկորդը գերազանցվեց մեկ գնդակովՙ հասնելով 35-ի։ «Շիրակն» Աբովյանում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Կոտայքի» դարպասը։ 2 գոլ խփեց Վարդան Բիչախչյանը, 1-ականՙ Տիգրան Դավթյանը, Արարատ Հարությունյանը, Կարեն Ալեքսանյանն ու Հրաչիկ Մնացականյանը։ Աշտարակում կայացած «Դինամո»¬«Արարատ» խաղում 1 գոլ պակաս գրանցվեցՙ բոլորն էլ «Դինամոյի» դարպասում։ Արարատցիներից աչքի ընկան Արթուր Պետրոսյանը, Արամ եւ Արսեն Սարգսյանները, Արթուր Գաբրիելյանն ու Ալբերտ Աճեմյանը։

Միակ համառ մրցակցությունը ծավալվեց Կապանում, որտեղ երկրորդ շրջանը հաջող սկսած «Լեռնագործը» հյուրընկալել էր առաջնության երկրորդ կեսում 3 անընդմեջ պարտություն կրած «Միկային»։ Խաղասկիզբը հաջող էր կապանցիների համար, որոնք արդեն 7-րդ րոպեին բացեցին հաշիվը (Ռոմիկ Սիմոնյան)։ Բայց «Լեռնագործին» վիճակված չէր հաղթանակ տոնել։ 77-րդ րոպեին «Միկայի» նորեկ Արտյոմ Ադամյանն իր թիմին փրկեց պարտությունիցՙ խփելով առաջնությունում 12-րդ գնդակը։ «Միկան» կորցրել է իր մարտունակությունը, ինչը, անշուշտ, ցավալի է։ Միգուցե ֆուտբոլիստների վրա հոգեբանորեն ազդել է դեռեւս առաջին շրջանում ակումբի ղեկավարությանՙ թիմը ցրելու մտադրությունը։ Ամեն դեպքում առաջնության մեկնարկում մարզասերներին մեծ հույսեր ներշնչող թիմը չի արդարացնում ակնկալիքները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4