«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


ԸՍՏ ԿԻՊՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ, ՉԵՉԵՆՆԵՐԸ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ

Կիպրական «Պոլիտիս» թերթը հաղորդում է, որ չեչեններին զենք է մատակարարում Թուրքիանՙ Վրաստանի օգնությամբ։ Բելգիական լավատեղյակ աղբյուրներից թերթի ստացած տվյալների համաձայն, վրացական «Ինդո-Ջորջիա-ինտերնեշնլ» ֆիրման վերջերս Անկարայում թուրքական «Բիռլենիկ», «IMS» եւ «Շարք էքսպրես» ֆիրմաների հետ համաձայնագիր է ստորագրել 1100 «Սթինգեր» հրթիռների, 1000 ինքնաձիգների եւ 3 մլն փամփուշտների գնման վերաբերյալ։ Վրացական ֆիրմայի ղեկավարն է ոմն Մահոմեդ Բարաեւ։ Չեչենների համար նախատեսված զենքի դիմաց դրամը փոխանցվելու էր Ավստրիայի Կենտրոնական բանկի միջոցով։

Հաղորդվում է, որ հիշյալ գործարքում թուրքական կողմի միջնորդը Վելի Դուռակն էրՙ բելգիական «Atlantic Pacific Capital Corp» ընկերության թուրքական մասնաճյուղի կառավարիչը։

Թերթը նաեւ հաղորդում է արժանահավատ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություն, ըստ որի Կիպրոսի օկուպացված թուրքական մասում գործում է այսպես կոչված «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչություն։ Վերջինս սերտ կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ եւ օգնում է «լվանալ» զենքի ու ծխախոտի մաքսանենգությունից ստացված փողերը։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4