«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2002-11-08 | #205, 2002-11-09 | #206, 2002-11-12


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՀ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներին կանվանի ավարտական տուրը

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրը զգալիորեն պարզեցրեց իրավիճակը մրցանակային տեղերի համար մղվող պայքարում։ Նախ, «Փյունիկը» վերջապես պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունըՙ 2-րդ տարին անընդմեջ արժանանալով ոսկե մեդալների։ «Փյունիկը» դարձավ հանրապետության հնգակի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

21-րդ տուրում ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում էր Գյումրիում «Շիրակի» եւ «Բանանցի» մրցավեճը, որի ելքը չափազանց կարեւոր նշանակություն ուներ մրցանակային տեղերի վերջնական բաշխման գործում։ «Շիրակին» միայն հաղթանակը կարող էր մեդալների արժանացնել։ «Բանանցի» հետ խաղում շիրակցիները դժվարին կացության մեջ էին հայտնվել. երեք ֆուտբոլիստներՙ Գագիկ Մարգարյանը, Կարեն Ալեքսանյանն ու Անդրանիկ Բարիկյանը որակազրկված էին։ Չնայած դրան, շիրակցիները դրսեւորեցին մարտական բնավորություն, հաղթանակի հասնելու անկոտրում կամք եւ կարողացան սկզբունքային նշանակություն ունեցող խաղը շահել։ Կարծում ենք, այժմ «Շիրակը» ձեռքից բաց չի թողնի 2-րդ տեղը գրավելու հիանալի հնարավորությունը եւ հաղթանակով կավարտի նաեւ Կապանում ավարտական տուրի հանդիպումը։ Իսկ ահա «Բանանցի» համար պարտությունը կարող է ճակատագրական լինել։ Վերջին տուրում «Բանանցը» հյուրընկալվելու է «Արարատին», որը 2-րդ շրջանում վերելքով է հանդես գալիս եւ հերթական խաղում էլ համոզիչ հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ, մինչդեռ սպարտակցիները «Լեռնագործին» հաղթելուց հետո դժվար թե չկարողանան պարտության մատնել նաեւ «Դինամոյին»։ Ընդհանրապես, ավարտական տուրն աչքի ընկավ խոշոր հաշիվներով։ Այդ կարգի հաղթանակներ տոնեցին նաեւ «Զվարթնոցն» ու «Արցախը»։

Խաղերի արձանագրություններից

«Շիրակ»¬«Բանանց»ՙ 1¬0

Տիգրան Դավթյան (47)։

«Կոտայք»¬«Փյունիկ»ՙ 1¬5

0¬1, 0¬2ՙ Վարդան Մինասյան (24ՙ 11 մ, 29), 1¬2ՙ Հայկ Հարությունյան (58ՙ 11 մ), 1¬3, 1¬5ՙ Արման Քարամյան (64, 79, 85)։

«Արարատ»¬«Միկա»ՙ 3¬0

Արթուր Մինասյան (10), Պրեդրագ Տիշմա (55), Միշա Մոյեւիչ-Ջոդիչ (62)։

«Զվարթնոց»¬«Դինամո»ՙ 4¬0

Նվեր Խաչատրյան (30), Լեւոն Փաչաջյան (43), Սարգիս Նազարյան (75), Լեւոն Ղասաբօղլյան (80)։

«Սպարտակ»¬«Լեռնագործ»ՙ 6¬0

Արա Հակոբյան (17, 33, 62, 81), Արամ Հակոբյան (28), Ռոմեո Ջենեբյան (90)։

«Արցախ»¬«Լոռի»ՙ 5¬1

1¬0ՙ Արտյոմ Ադամյան (13), 2¬0ՙ Մարատ Հովհաննիսյան (33), 2¬1ՙ Կորյուն Բաբայան (45), 3¬1ՙ Արման Բաբայան (56), 4¬1, 5¬1ՙ Արարատ Ղազարյան (80, 87)։

ԽՀՈՊ - Գ - Մ

1. Փյունիկ - 21 - 18 - 2 - 1 - 83¬14 - 56

2. Շիրակ - 21 - 15 - 3 - 3 - 46¬15 - 48

3. Բանանց - 21 - 15 - 2 - 4 - 42¬15 - 47

4. Սպարտակ - 21 - 14 - 4 - 3 - 54¬16 - 46

5. Արարատ - 21 - 9 - 6 - 6 - 39¬21 - 33

6. Զվարթնոց - 21 - 10 - 2 - 9 - 56¬27 - 32

7. Միկա - 21 - 8 - 6 - 7 - 32¬28 - 30

8. Լեռնագործ - 21 - 6 - 5 - 10 - 21¬40 - 23

9. Արցախ - 21 - 5 - 2 - 14 - 21¬50 17

10 .Դինամո - 21 - 3 - 3 - 15 - 19¬59 - 12

11. Կոտայք - 21 - 1 - 5 - 15 - 15¬61 - 8

12. Լոռի - 21 - 1 - 2 - 18 - 15¬97 - 5

Ռմբարկուները

Արման Քարամյան («Փյունիկ») - 35

Արա Հակոբյան («Սպարտակ») - 19

Արտյոմ Ադամյան («Միկա») - 14

Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 14

Արամ Հակոբյան («Սպարտակ») - 14

Վարդան Մինասյան («Փյունիկ») - 12

Տիգրան Եսայան («Բանանց») - 11

Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 10

Հայկ Հակոբյան («Բանանց») - 9

Տիգրան Դավթյան («Զվարթնոց») - 9

Արարատ Հարությունյան («Շիրակ») - 9

Մարատ Հովհաննիսյան («Արցախ») - 9


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4