«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2002-11-09 | #206, 2002-11-12 | #207, 2002-11-13


«ԱՐՄԱՎԻՐԸ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Երեկ ֆուտբոլի ՀՀ առաջին խմբի առաջնությունում կայացան նախավերջինՙ 29-րդ տուրի 3 հանդիպումներ, որոնցից երկուսի ելքը չափազանց կարեւոր նշանակություն ուներ բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար մղվող պայքարում։ Թեեւ առաջնության ավարտին դեռեւս մեկ տուր կա, սակայն ստացվել էր այնպես, որ ուղեգրի գլխավոր հավակնորդներ «Արմավիրն» ու «Արաքսը» վերջին հանդիպումներն էին անցկացնում։ «Արաքսն» ավարտական տուրի խաղը «Դինամոյի» հետ ավելի վաղ էր անցկացրել, իսկ «Արմավիրը» խաղացանկով մրցաշրջանը պետք է ավարտեր «Միկա-2»¬ի հետ հանդիպմամբ, սակայն վերջինս լուծարվել է եւ արմավիրցիներին այդ խաղում գրանցվել է հաղթանակ 3¬0 հաշվով։ Այնպես որ, «Արմավիր»¬«Կիլիկիա» խաղում բարեհաջող ելքի դեպքում արմավիրցիները կարող էին տիրել բաղձալի ուղեգրին։ Եվ նրանք ձեռքից բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը։ Ճիշտ է, առաջինը հաջողության հասան կիլիկիացիները (գոլը խփեց Գառնիկ Ղասաբյանը), սակայն հետագայում Աշոտ Խաչատրյանը վերականգնեց հավասարակշռությունը։ Գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1¬1)։ «Արմավիրը» 30 խաղից հետո վաստակեց 79 միավոր։ Նույնքան միավոր կարող էր վաստակել նաեւ Արարատի «Արաքսը», եթե հյուրընկալվելիս հաղթեր «Փյունիկ-2»¬ին։ Սակայն այդ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի նույնՙ 1¬1 հաշվով։

Այսպիսով, «Արաքսն» առաջնությունն ավարտեց 77 միավորովՙ զբաղեցնելով 2-րդ տեղը։ 3-րդ հորիզոնականում «Կիլիկիան» է (72 միավոր)։ Տուրի 3-րդ խաղում «Սպարտակ¬2»-ը 6 անպատասխան գնդակ խփեց «Նորք-Մարաշի» դարպասը։

Այսպիսով, «Արմավիրն» իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու բարձրագույն խմբում, որի առթիվ շնորհավորում ենք նորաստեղծ կոլեկտիվի գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանին եւ նրա սաներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4