«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2002-11-14 | #209, 2002-11-15 | #210, 2002-11-16


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ՎԵՐՋՆԱԳԻԾԸ

Եվ այսպես, ավարտվեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի 11-րդ առաջնությունը եւ մրցաշարային աղյուսակը վերջնական տեսք ստացավ։ Ավարտական տուրում մնում էր որոշելու արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին։ Ուստի առավել հետաքրքրություն էին ներկայացնում «Շիրակի», «Բանանցի» եւ «Սպարտակի» մասնակցությամբ հանդիպումները։

Թերեւս այս թիմերից ամենադյուրինը «Շիրակի» խնդիրն էր, որը խաղում էր Կապանում «Լեռնագործի» հետ եւ միավորներով գերազանցում էր իր հիմնական ախոյաններին։ Իսկ ահա «Բանանցը» խաղում էր 2-րդ շրջանում վերելք ապրող «Արարատի» հետ, եւ միայն հաղթանակը թիմին կարող էր մրցանակակիր դարձնել։ Վերը նշված բոլոր 3 թիմերն էլ հաղթանակով ավարտեցին մրցաշրջանըՙ որոշելով մրցանակային տեղերի համար մղվող պայքարում երրորդ-ավելորդին («Սպարտակին»)։ Համառ պայքար ծավալվեց «Բանանցի» եւ «Արարատի» մրցավեճում։ Հայկ Հակոբյանի խփած միակ գնդակը «Բանանցին» բրոնզե մեդալ պարգեւեց։ Ինչպես եւ սպասվում էր, «Շիրակը» Կապանում պարտության մատնեց «Լեռնագործին» եւ արժանացավ արծաթե մեդալների։ «Սպարտակը» դինամոյականների դարպասը չորս անպատասխան գնդակ խփեց, որից 3-ը բաժին ընկավ Հակոբյան եղբայրներին։ Հատկապես տպավորիչ է Արայի ցուցանիշը, որն, առաջնության վերջնագծում լավ մարզավիճակ ձեռք բերելով, կրկին աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ։

Ավարտական տուրում «Փյունիկը» խաղադաշտ մտավ պաշտոնապես չեմպիոնի կոչումը նվաճած։ «Արցախի» հետ խաղում թիմի կազմում բացակայում էին հիմնական կազմի մի խումբ խաղացողներ (մասնավորապես Բիլիբիոն ու Աղվան Մկրտչյանը մեկնել են Ֆրանսիա, «Սեդանի» կազմում փորձարկվելու)։ Խաղն անցավ հանգիստ տեմպով, փյունիկցիներն առանձնակի ջանքեր չէին գործադրում։ Եղան դարպասները գրավելու հարմար առիթներ, բայց բավական ժամանակ հաշիվը չէր բացվում։ Եվ միայն 33-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սիստեռնանՙ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը։ 2 րոպե անց աչքի ընկավ Արման Քարամյանը, որի համար այդ գոլը ՀՀ առաջնություններում 100-րդ գնդակն էր։ Արցախցիներից 2 անգամ գոլ խփելու լավ առիթ ներկայացավ թիմի ռմբարկու Մարատ Հովհաննիսյանին, բայց վերջինս աններելիորեն վրիպեց։

Իր երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցեց «Կոտայքը»ՙ հաղթելով «Զվարթնոցին» (2¬1)։ Կրկին աչքի ընկավ փորձառու Հայկ Հարությունյանը, որը վերջին չորս հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ։ Այս պարտությունը «Զվարթնոցին» զրկեց 5-րդ տեղից։ Լավագույն հնգյակը եզրափակեց «Արարատը», որը «Միկային» գերազանցեց շնորհիվ անձնական հանդիպումներում հասած առավելության (2¬2, 3¬0)։

Խաղերի արձանագրություններից

«Փյունիկ»¬«Արցախ»ՙ 2¬0

Սիստեռնա (33), Արման Քարամյան (35)։

«Լեռնագործ»¬«Շիրակ»ՙ 0¬3

Արարատ Հարությունյան (37), Վարդան Բիչախչյան (49), Տիգրան Դավթյան (76)։

«Բանանց»¬«Արարատ»ՙ 1¬0

Հայկ Հակոբյան (41)։

«Լոռի»¬«Միկա»ՙ 0¬3

Արտյոմ Ադամյան (43), Էդիկ Մանուչարյան (45), Դավիթ Գրիգորյան (83)։

«Զվարթնոց»¬«Կոտայք»ՙ 1¬2

1¬0ՙ Սեւադա Արզումանյան (18), 1¬1ՙ Հայկ Հարությունյան (34), 1¬2ՙ Գոռ Միրզախանյան (60)։

«Դինամո»¬«Սպարտակ»ՙ 0¬4

Կարեն Սիմոնյան (10), Արա Հակոբյան (52ՙ 11 մ, 87), Արամ Հակոբյան (79)։

ԽՀՈՊ - Գ - Մ

1. Փյունիկ - 22 - 19 - 2 - 1 - 85¬14 - 59

2. Շիրակ - 22 - 16 - 3 - 3 - 49¬15 - 51

3. Բանանց - 22 - 16 - 2 - 4 - 43¬15 - 50

4. Սպարտակ - 22 - 15 - 4 - 3 - 58¬16 - 49

5. Արարատ - 22 - 9 - 6 - 7 - 39¬22 - 33

6. Միկա - 22 - 9 - 6 - 7 - 35¬28 - 33

7. Զվարթնոց - 22 - 10 - 2 - 10 - 57¬29 - 32

8. Լեռնագործ - 22 - 6 - 5 - 11 - 21¬43 - 23

9. Արցախ - 22 - 5 - 2 - 15 - 21¬52 17

10 .Դինամո - 22 - 3 - 3 - 16 - 19¬63 - 12

11. Կոտայք - 22 - 2 - 5 - 15 - 17¬62 - 11

12. Լոռի - 22 - 1 - 2 - 19 - 15¬100 5 -

Ռմբարկուները

Արման Քարամյան («Փյունիկ») - 36

Արա Հակոբյան («Սպարտակ») - 21

Արտյոմ Ադամյան («Միկա») - 15

Արամ Հակոբյան («Սպարտակ») - 15

Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 14

Վարդան Մինասյան («Փյունիկ») - 12

Տիգրան Եսայան («Բանանց») - 11

Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 10

Հայկ Հակոբյան («Բանանց») - 10

Արարատ Հարությունյան («Շիրակ») - 10

Տիգրան Դավթյան («Զվարթնոց») - 9

Մարատ Հովհաննիսյան («Արցախ») - 9


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4