«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2002-11-26 | #217, 2002-11-27 | #218, 2002-11-28


ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին մարզական լրագրողները որոշում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին։ Բոլորի համար էլ միանշանակ էր, որ լավագույնի կոչմանը հավակնելու են Քարամյան եղբայրները։ Նրանց միջեւ ծավալված թեժ մրցապայքարում հաջողությունն ուղեկցեց Արման Քարամյանին, որն ընդամենը 6 միավորով գերազանցեց եղբորը եւ ճանաչվեց Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 37 հարցաթերթիկներից 16-ում Արմանի ազգանունը նշվել է առաջինը, 12-ումՙ 2-րդը, 6-ումՙ 3-րդը եւ 3-ումՙ 4-րդը։ Արդյունքում Արմանի օգտին գրանցվեց 152 միավոր։ Արտավազդ Քարամյանը 146 միավորով գրավեց 2-րդ տեղը (20+9+2+2+0)։ Լավագույն եռյակը 64 միավորով (1+5+7+7+4) եզրափակեց «Փյունիկի» լեգեոներ Խոսե Բիլիբիոն։

Ընդհանուր առմամբ լրագրողներն իրենց պատասխաններում նշել են 6 ակումբների («Փյունիկ»ՙ 9, «Բանանց»ՙ 5, «Սպարտակ»ՙ 4, «Շիրակ»ՙ 3, «Արարատ», «Միկա»ՙ 2-ական) 25 ֆուտբոլիստի։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Արա Հակոբյանը («Սպարտակ»)ՙ 35 միավոր, Ալեքսանդր Թադեւոսյանն («Արարատ») ու Կարեն Ալեքսանյանը («Շիրակ»)ՙ 29-ական, Արամ Հակոբյանն («Սպարտակ») ու Եղիշե Մելիքյանը («Բանանց)»ՙ 15-ական, շիրակցի Արարատ Հարությունյանըՙ11, Հայկ Հակոբյանը («Բանանց») եւ Աղվան Մկրտչյանը («Փյունիկ»)ՙ 8-ական։ Մյուս ֆուտբոլիստների ցուցանիշներն այսպիսին են. Վարդան Մինասյան («Փյունիկ»)ՙ 7, Ալու Տրաորե («Փյունիկ») եւ Տիգրան Եսայան («Բանանց»)ՙ 6-ական, Մամադու Դիավարա («Փյունիկ»)ՙ 4, Հովհաննես Թահմազյան («Շիրակ»), Արմեն Պետիկյան («Միկա»), Անդրանիկ Զանազանյան («Սպարտակ»), Անդրանիկ Ղարագյոզյան («Փյունիկ»)ՙ 3-ական, Արկադի Դոխոյան («Բանանց») եւ Վարդան Հովհաննիսյան («Միկա»)ՙ 2-ական, Միգել Անգել Սիստեռնա («Փյունիկ»), Դմիտրի Վորոբյով («Սպարտակ»), Կարեն Բաբայան («Բանանց»), Գալուստ Պետրոսյան («Արարատ»)ՙ 1-ական։ Նշենք, որ «Փյունիկի» ներկայացուցիչը 5-րդ անգամ է ճանաչվում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 3 անգամ լավագույն է ճանաչվել «Շիրակի» ներկայացուցիչը, 2 անգամՙ «Արարատի», մեկ անգամ էլՙ «Ցեմենտի» ֆուտբոլիստը։

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները

1992 - Սարգիս Հովսեփյան - ՀՄԸՄ

1993 - Արմեն Շահգելդյան - «Արարատ»

1994 - Արսեն Ավետիսյան - ՀՄԸՄ

1995 - Սարգիս Հովսեփյան - «Փյունիկ»

1996 - Արթուր Պետրոսյան - «Շիրակ»

1997 - Հարություն Վարդանյան - «Շիրակ»

1998 - Արթուր Ոսկանյան - «Ցեմենտ»

1999 - Հարություն Աբրահամյան - «Արարատ»

2000 - Արթուր Պետրոսյան - «Շիրակ»

2001 - Վարդան Մինասյան - «Փյունիկ»

2002 - Արման Քարամյան - «Փյունիկ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4