«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2002-11-27 | #218, 2002-11-28 | #219, 2002-11-29


«ՕՍԿԱՐԸ» ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԻՆ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն արժանացել է տարվա լավագույն շախմատիստի համար սահմանված «Օսկարին»։ Կասպարովը 4-րդ անգամ է դառնում «64-շախմատնոյե օբոզրենիե» հանդեսի (գլխավոր խմբագիրՙ Ալեքսանդր Ռոշալ) սահմանած մրցանակի դափնեկիր։ Նախկինում «Օսկարը» նրան էր հանձնվել 1995, 1996, 1999 թթ.։ Շախմատային «Օսկարի» համար պայքարում Կասպարովի մրցակիցներն էին ՖԻԴԵ-ի գծով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովն ու դասական շախմատի գծով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը։

Գարրի Կասպարովն իրեն հատկապես գերազանց դրսեւորեց վերջերս Բլեդում անցկացված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում, որտեղ գլխավորում էր Ռուսաստանի հավաքականը։ Նա առաջին խաղատախտակի վրա ուժեղագույն շախմատիստների մեջ ցույց էր տվել լավագույն արդյունքըՙ 7,5 միավոր (9 հնարավորից)։ Կասպարովը մեծ ներդրում ունեցավ օլիմպիադայում ռուսների տարած հաղթանակումՙ իր թիմակիցների հետ արժանանալով ոսկե մեդալների։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4