«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2002-12-05 | #224, 2002-12-06 | #225, 2002-12-07


ՆՈՐԱԳԻՐՆԵՐ «ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հեղինակության աճն այսօր կասկածի տեղիք չի տալիս։ «Դա, իհարկե, մեր կուսակցության անցած արժանապատիվ ճանապարհի, քաղաքական խարդավանքներից զերծ մնալով է պայմանավորված», երեկ ՀՌԱԿ «Նոր Խարբերդ» ակումբում տեղի ունեցած ժողովում հայտարարեց ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչյա Կարապետյանը։

Կուսակցությունը, որն արդեն մեկ տարուց ավելի ճշտել է իր դիրքորոշումըՙ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելով ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ավելի ու ավելի շատ նոր անդամների է ընդունում իր շարքերը։ Երեկ կայացած ժողովի ժամանակ կուսակցությանն անդամագրվեցին 5 նորագիրներ եւս։

ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը հայտնեց, որ այս գյուղում շատ են կուսակցության համակիրները, որոնք էլ մոտ ժամանակներս կհամալրեն ՀՌԱԿ շարքերը։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4