«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2002-12-06 | #225, 2002-12-07 | #226, 2002-12-10


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է կանանց ֆուտբոլի 2005 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասնակիցների վիճակահանությունը, որոնք բաժանվել են 7 խմբի։ Ընդ որում, մրցակարգի համաձայն, Անգլիայում կայանալիք եզրափակիչ փուլի 7 ուղեգրերը վիճարկելու են միայն 1¬4-րդ խմբերի թիմերը, իսկ 5¬7-րդ խմբերում ընդգրկված հավաքականները պայքար են մղելու ընտրական հաջորդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու համար։ Հայաստանի հավաքականն, ելնելով վարկանիշից, ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Սլովակիայի, Հունաստանի, Ավստրիայի ընտրանիները։ Այնպես որ, մեր հավաքականը հենց սկզբից զրկվել է եզրափակիչի ուղեգրերի համար պայքարելու հնարավորությունից։ Ընտրական 1¬4-րդ խմբերի հաղթողներն իրավունք կստանան հանդես գալու Եվրոպայի առաջնությունում։ Մնացած 3 ուղեգրերը կվիճարկեն 1¬4-րդ խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած 4 հավաքականները եւ 3-րդ տեղ գրաված թիմերի մեջ լավագույն արդյունքի հասած 2 ընտրանիները, որոնք վիճակահանությամբ զույգեր կկազմեն։

Ներկայացնենք ընտրական մյուս խմբերի կազմերը.

1-ին խումբ. Շվեդիա, Իտալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Հարավսլավիա, 2-րդՙ Նորվեգիա, Դանիա, Իսպանիա, Հոլանդիա, Բելգիա, 3-րդՙ Ռուսաստան, Հունգարիա, Իսլանդիա, Լեհաստան, Ֆրանսիա, 4-րդՙ Գերմանիա, Ուկրաինա, Պորտուգալիա, Չեխիա, Շոտլանդիա, 5-րդՙ Ռումինիա, Իռլանդիա, Մալթա, Բոսնիա, Խորվաթիա, 6-րդՙ Բելառուս, Իսրայել, Էստոնիա, Ղազախստան, Ուելս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4